Այս օրերին Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը՝
իր գլխավորած պատվիրակությամբ։ Մեկ շաբաթ առաջ էլ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի
հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանն էր Երևանում։ Նրա այցի ընթացքում Հայաստանի և Միացյալ
Նահանգների միջև համաձայնություն ձեռք բերվեց երկկողմ ռազմավարական երկխոսության կարգավիճակը բարձրացնելու ռազմավարական գործընկերության։ Ի՞նչ փուլում
են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, և ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։ Թեմայի վերաբերյալ
զրուցել ենք վերլուծաբան Հրայր Մանուկյանի հետ։ -
Պրն Մանուկյան, երկօրյա այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի և Եվրոպայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանը։ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ երկկողմ ռազմավարական երկխոսության կարգավիճակը բարձրացնելու ռազմավարական գործընկերության։ Այսօր էլ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ